32 25.11.14 - Եռաբլուրում զինվորական արարողակարգով հուղարկավորել են խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներին Եռաբլուրում զինվորական արարողակարգով հուղարկավորել են խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներին (թարմացված) 25 նոյեմբերի 2014 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Եռաբլուր զինվորական պանթեոնում նոյեմբերի 25-ին զինվորական արարողակարգով հուղարկավորել են ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներին. հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, անձնակազմի անդամներ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին և լեյտենանտ Ազատ Սահակյանին: Արարողությանը մասնակցել են բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, այնպես էլ ՀՀ շարքային քաղաքացիներ և մտավորականներ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ուղղաթիռի անձնակազմի անդամները հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով, որոնք նրանց հարազատներին է հանձնել ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը:
«Այս պահին ընթանում է ծառայողական քննություն, որի արդյունքով կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: Ծառայողական քննության արդյունքներից հետո ամեն ինչ պարզ կդառնա»,- արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը` պատասխանելով հարցին, թե ինչու էր ուղղաթիռը շփման գծին այդքան մոտ թռիչք կատարում, գրում է Panorama.am-ը: Նախօրեին` նոյեմբերի 24-ին, Երևանի Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում կատարվել է հոգեհանգստի կարգը, որին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ուսումնավարժական թռիչք կատարող ՄԻ-24 ուղղաթիռը:
Նոյեմբերի 22-ի առավոտյան հայտնի է դարձել, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուի դիերի մնացորդները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր, այդ թվում՝ սև արկղը: Հատուկ նշանակության գործողության ընթացքում հակառակորդը 2 զինվոր է կորցրել: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |