49 22.08.15 - «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի շրջանակներում անցկացվող լողափնյա վոլեյբոլի մրցաշար Սևանում Լողափնյա վոլեյբոլի մրցաշար Սևանում. Եզրափակիչը կկայանա հոկտեմբերին՝ սպորտային փառատոնի ժամանակ 22 օգոստոսի 2015 - 17:24 AMT PanARMENIAN.Net - «Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագրի շրջանակում օգոստոսի 22-ին և 23-ին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի աջակցությամբ կայացել են լողափնյա վոլեյբոլի մրցումները, որի կազմակերպիչներն էին «Կոկա-Կոլա» ընկերությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, «Գլոբալ Շեյփերս Երևան»-ը և «ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալությունը: Սևանա լճի ափին` «Մարիա Ռեզորթում» երկու օր տևած սիրողական մրցաշարին մասնակցել է շուրջ 200 ակտիվ երիտասարդ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից: Նրանք նախապես թիմեր էին կազմել և գրանցվել գործընկերների, համակուրսեցիների ու ընկերների հետ:
«Ուրախ եմ, որ Հայաստանում սպորտով զբաղվելը գնալով նորաձև է դառնում, և տարատեսակ սպորտաձևեր, այդ թվում վոլեյբոլը, մեծ տարածում են գտնում: Ակտիվ և առողջ ապրելակերպը պետք է առաջնային խնդիր լինի հատկապես երիտասարդության շրջանում: «Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագիրը մեծ ակտիվություն է ստեղծել տարբեր տարիքային խմբերի, սպորտային և ոչ սպորտային կենսակերպ վարող մարդկանց համար: Նմանատիպ ծրագրերը արժանի են միայն խրախուսանքի», - ասել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի քարտուղար Կարեն Ասմարյանը:
Մրցաշարի արդյունքում հաղթող ճանաչված թիմերի եզրափակիչ խաղը կկայանա հոկտեմբերի 17-ին նախատեսված ծրագրի սպորտային փառատոնի ժամանակ: Եզրափակչին զուգահեռ նաև հեծանվային մարաթոն կկազմակերպվի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |