42 19.07.16 - Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդին հարող տարածքում բողոքի ակցիա՝ ի աջակցություն այն գրաված զինյալների. Օր 3 Բախում Սարի թաղում. Տուժած ոստիկաններ կան (Թարմացվող) 19 հուլիսի 2016 - 20:42 AMT PanARMENIAN.Net - Երևանի Էրեբունի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի մերձակայքում կրակոցներ են լսվել: Դեպքի վայրից՝ ոստիկանական պատնեշից այն կողմ, 2 շտապօգնության մեքենա դուրս եկավ: Որոշ մարդիկ փորձեցին խանգարել նրանց ելքը տարածքից: 22:04 Տուժել է 4 ոստիկան, ըստ նախնական տեղեկությունների, վնասվածքները հրազենային չեն: 21:59 Փաշինյանը պատմել է նաև, որ, ըստ ոստիկանների քաղաքացիները փորձել են պահպանվող տարածք ներս մտնել, որից հետո բախում է տեղի ունեցել: 21:57 Վերադարձած Փաշինյանը հայտնել է, որ Սարի Թաղում բախում է եղել, 3 վիրավոր ոստիկան կա, ում վրա քարեր են նետել: 21:53 Նիկոլ Փաշինյանին թույլատրել են միայնակ գնալ ՊՊԾ գնդի տարածք: 21:44 Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը թույլատրեց Փաշինյանին, ինչպես նաև «Ազատության» և «Սիվիլնեթի» լրագրողներին անցնել ոստիկանական պատնեշը: Նա հայտնել է նաև, որ կա վիրավոր ոստիկան: 21:04 Նիկոլ Փաշինյանը հանգստացնում է հավաքվածներին. կոչ է անում չհավատալ ամեն տեսակի տարածվող լուրերին, զգուշացնում հնարավոր սադրանքների մասին: 20:50 Ցուցարարները փակում են Քրիստափորի փողոցը: 20:47 Ցուցարարներից ոմանք փորձել են շուռ տալ տարածք մտած ոստիկանական մեքենան. ընթացքում կոտրվել է դրա ապակին:
20:45 Հավաքվածները հեռախոսով կապվեցին Վարուժան Ավետիսյանի հետ: «Մեր վրա հարձակում չի եղել: Ոչ ոք չի հարձակվի մեր վրա, եթե դուք այնտեղ լինեք: իսկ եթե ոստիկանները ձեռք բարձրացնեն ձեր վրա, մենք կկրակենք ոստիկանության վրա», - ասաց նա: 20:24 Հավաքվածներից մեկը հայտարարել է, որ զրուցել է ՊՊԾ գունդը գրավածներից Վարուժան Ավետիսյանի հետ, ով հայտնել է, որ նրանք օդ են կրակել, քանի որ կարծել են, որ հարձակում է եղել ժողովրդի վրա. ոչ «Սասնա ծռերի», ոչ ժողովրդի վրա հարձակում չի եղել: Ուշագրավ Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում Հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարներ Ուկրաինայի ԱԳ նախարար․ Միրզոյանի հետ պայմանավորվել ենք քաղաքական խորհրդակցություններ անցկացնել Նա նաև ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնությունը Բաքվում ԵՄ դեսպան․ ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է Նա նաև ափսոսանք է հայտնել վերջին շրջանում լրագրողների կալանավորումների վերաբերյալ Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ |