Ոստիկանությունը ցրել է Խորենացիում հավաքվածներին. 136 անձ բերման է ենթարկվել 21 հուլիսի 2016 - 09:23 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին վաղ առավոտյան՝ ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը զգուշացրել է Խորենացու փողոցում հավաքված ցուցարարներին, որ հավաքը անօրինական է, և կոչ արել նրանց լքել տարածքը։ Ցուցարարները, սակայն, մնացել են տեղում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Երկրորդ անգամ նույն կոչը անելով՝ ոստիկանները 15 րոպե ժամանակ են տրամադրել տարածքն ազատելու համար։ Ցուցարարներն այս անգամ ևս չենթարկվեցին, և քիչ անց ոստիկանական պատնեշի ետևից դուրս գալով՝ իրավապահները սկսեցին բերման ենթարկել նրանց։ Բերման ենթարկելիս ոստիկանական պատնեշի ետևում հայհոյանքներ էին լսվում թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանների կողմից։ Քաղաքացիներից մի քանիսի նկատմամբ ուժ է կիրառվել։ Ոստիկանության այդ գործողություններից հետո Խորենացու պողոտայում ցուցարարներ չմնացին։ Բերման են ենթարկվել նաև ցուցարարներ Տիգրան Մեծի պողոտայից, Նար-Դոսի փողոցից։ Ոստիկանական բաժանմունք բերման է ենթարկվել 136 անձ: Այս մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանությունից: Նրանք բոլորն այս պահին ոստիկանական բաժանմունքներում են, հայտնում է Tert.am-ը: Ավելի վաղ բախում էր տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք սկսել էին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցող միջադեպի հետևանքով նախնական տվյալներով այս պահին տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան: 02:30-ի տվյալներով, Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը հասել է 51-ի, նրանցից 28-ը` ոստիկան: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |