Հայաստանի հունական համայնքը հարգանքի տուրք է մատուցել հույների ցեղասպանության զոհերի հիշատակին19 մայիսի 2007 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ը հունական խորհրդարանի 1994 թվականի փետրվարի 24-ի որոշման համաձայն հայտարարված է թուրքերի կողմից 1916-1923 թվականներին իրագործված Փոքր Ասիայի հույների ցեղասպանության զոհերի հիշատակման օր:Հայաստանի հունական համայնքը, ինչպես նաեւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ Երեւանում: Մոտավոր հաշվարկներով, ցույցին մոտ հազար մարդ է մասնակցել: Փոքր Ասիայի հույների ոչնչացման արդյունքում 353.000 մարդ է մահացել, ընդ որում ողջ մնացածները գաղթել են Հունաստան եւ Ռուսաստան: Արցախի ազգային-ազատագրական պայքարի տարիներին ինքնապաշտպանության ուժերի շարքերում կռվել են նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հույները: Ներկա դրությամբ, Հայաստանի հույների թվաքանակը մոտ 6000 մարդ է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` 300 մարդ: Հայաստանում բնակության հիմնական շրջաններն են Ալավերդին եւ Լոռվա շրջանը, ինչպես նաեւ հանրապետության մայրաքաղաք Երեւանը, Նոեմբերյան եւ Գյումրի քաղաքաները: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |