ԱՄՆ-ում մահացել է հայտնի հայ էստրադային երգչուհի Էլվինա Մակարյանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում 59 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի հայ էստրադային երգչուհի Էլվինա Մակարյանը, ով երկար տարիներ աշխատել է Հայաստանի Պետական ջազ նվագախմբում` Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Էլվինա Մակարյանը կատարում էր հայ կոմպոզիտորների եւ դասական ջազի ստեղծագործություններ:



Վերջին տարիներին Էլվինա Մակարյանը աշխատում էր երկու նոր նախագծերի վրա, որոնցից մեկը` ջազային, հետաքրքրել է «Sony» ընկերությանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---