Ջիվան Գասպարյանը փորձում է երաժշտության միջոցով նոր շունչ տալ հայերի եւ թուրքերի հարաբերություններին

PanARMENIAN.Net - Համաշխարհային հռչակ ունեցող հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանը Ստամբուլում Խաղաղության միջազգային օրվան նվիրված համերգ է տալու, որը նշվում է Թուրքիայում սեպտեմբերի 1-ին: Համերգին մասնակցում է հայտնի սազահար Յավուզ Բինգոլը: «Իմ գործիքը խաղաղության ձայնն է հանդիսանում, եւ ես ժամանել եմ այստեղ, որպեսզի երաժշտության միջոցով նոր շունչ տամ հայերի եւ թուրքերի հարաբերություններին»,- ասել է Գասպարյանը Turkish Daily News-ին տված հարցազրույցում: Դուդուկահարի երկրորդ համերգը կայանալու է սեպտեմբերի 2-ին Անկարայում:



Բինգոլի խոսքերով, նա խորապես ցավում է այն իրադարձությունների առումով, որոնք հետեւել են «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը: «Մենք Գասպարյանի հետ ձեռք ձեռքի տված գնում ենք ռասիզմի, սահմանների եւ պատերազմների դեմ»,- ընդգծել է թուրք երաժիշտը:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---