Երեւանում բացվել է Հայաստանի եւ Թուրքիայի հասարակական կազմակերպությունների ֆորումը14 մարտի 2009 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Քաղաքացիական հասարակության Ինստիտուտի (CSI) եւ Քաղաքացիական հասարակության Զարգացման կենտրոնի (STGM) նախաձեռնությամբ Երեւանում բացվել է Հայաստանի եւ Թուրքիայի հասարակական կազմակերպությունների ֆորումը: Ֆորումին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Թուրքիայի հասարակական կազմակերպությունների 20 ներկայացուցիչներ, որոնք իրենց հայ գործընկերների հետ երկօրյա ֆորումի ընթացքում կքննարկեն երկկողմ համագործակցության հարցերը:«Մենք գտնում ենք, որ այդ ֆորումի միջոցով մենք կկարողանանք ինչ-որ կերպ նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Իհարկե, այդ գործընթացում գլխավոր դերը խաղում է երկու երկրների ղեկավարությունը, բայց հասարակական կազմակերպությունները նույնպես ակտիվ դեր են խաղում որոշումների ընդունման գործում»,- նշել է STGM ներկայացուցիչ Լեւենտ Կորկուտը: Նա ընդգծել է, որ հայկական եւ թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպել են նաեւ նախկինում, եւ հույս է հայտնել, որ այդ ֆորումը նոր խթան կդառնա երկխոսության զարգացման համար: Քաղաքացիական հասարակության Ինստիտուտի ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանն իր հերթին ընդգծել է, որ քաղաքացիական հասարակությունը կարող է շատ բան անել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության հաստատման համար: «Մենք ուրախ ենք, որ նման միջոցառումների ընթացքում մենք մեր թուրք գործընկերների հետ կկարողանանք շոշափել ամենաբարդ հարցերը, հատկապես այժմ, երբ Հայաստանի եւ Թուրքիայի ՀԿ միջեւ համագործակցության նոր փուլ է բացվել»,- նկատել է Կիրակոսյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |