Գործազուրկների թիվը Հայաստանում հասել է 75 000-ի23 մարտի 2009 - 22:14 AMT PanARMENIAN.Net - Ըստ Հայաստանի վիճակագրական ծառայության, 2009 թվականի մարտին գործազուրկների թիվը ՀՀ-ում հասել է 75 հազարի, ինչը 4,6 տոկոսով ավել է 2008 թվականի տվյալների համեմատ: Ըստ աղբյուրի, հաշվետու ժամանակաշրջանում աշխատավարձերի մակարդակը միջին հաշվով աճել է 13,8 տոկոսով, գերազանցելով 94,6 հազար դրամը: Միեւնույն ժամանակ, բյուջետային աշխատողների աշխատավարձն աճել է 18,6 տոկոսով` հասնելով 80 092 դրամի, իսկ արտաբյուջետային կազմակերպությունների աշխատակիցներինը` 7,1 տոկոսով, հասնելով 116 204 դրամի: «Այս տվյալներն, անշուշտ, մեծամասամբ բացատրվում են համաշխարհային տնտեսական ճգնաժամով: Մենք հուսով ենք, որ որոշ կառավարական ծրագրերի իրականացման արդյունքում իրավիճակը կբարելավվի: Սակայն այս պահի դրությամբ դժվար է որոշել, թե ինչ արդյունքներ կլինեն տարեվերջին»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը կից վերլուծության ու աշխատաշուկայի կանխատեսման գործակալությայն ղեկավար Անահիտ Փարսադանյանը: Միեւնույն ժամանակ Ռուսաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն այս պահին հասնում է 2, 132 միլիոնի: Մարտի 20-ին նման հայտարարություն է արել Ռուսաստանի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովան, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Հունվարի վերջի տվյալներով, Ռուսաստանում գրանցված է շուրջ 1,7 մլն գործազուրկ: Ըստ առողջապահության նախարարության կանխատեսման, տարվա կտրվածքով պաշտոնական գործազրկությունը կհասնի 2,8 միլիոնի: Ընդ որում գործազուրկների ընդհանուր թիվը, ինչպես ակնկալվում է, կհասնի յոթ միլիոնի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |