Հայկական պատվիրակությունն աչքի է ընկել «Բիզնես-առաջադրանք» միջազգային մրցույթում10 ապրիլի 2009 - 20:31 AMT PanARMENIAN.Net - Մարտին 10 տարբեր երկրներից ժամանած 56 երիտասարդ ուսանողներ մասնակցել են Սոֆիայում կայացած «Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանք մրցույթին, որն իրականացվել է British Council-ի եւ Եվրոպայի «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից:Հայաստանից մրցույթին մասնկակցում էին Գյումրու պետական տեխնիկական քոլեջի սաներ` Նարինե Բալոյանը, Հովհաննես Մկրտչյանը, Անժելա Սարգսյանը, Հայկ Հարությունյանը եւ Աննա Սարգսյանը: Վերջինս էլ հավաքական միջազգային թիմի կազմում արժանացել է 2-րդ մրցանակի: Հայ երիտասարդների հաջողությունը նշելու եւ նրանց հետագա հաջողությունները խրախուսելու նպատակով Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեսպան եւ ազգային մրցույթների ժյուրիի անդամ Չարլզ Լոնսդեյլը ապրլի 9-ին կազմակերպել է ընդունելություն` պատվավոր հյուրերի մասնակցությամբ: Ծրագրի շրջանակներում ավելին քան 1500 ուսանողներ մասնակցել են Հայաստանում, Ադրբեջանում, Բուլղարիայում, Վրաստանում, Իսրայելում, Մակեդոնիայում, Ռումինիայում, Սերբիայում, Թուրքիայում եւ Միացյալ Թագավորությունում կայացած ազգային մրցույթներին: 2008թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության օժանդակությամբ Հայաստանում իրականացվել է 3 ազգային մրցույթ, որոնց բիզնես-գործընկերն ու բացառիկ հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը` Beeline ապրանքանիշով: Մրցույթների տեղեկատվական գործընկերը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունն է: Յուրաքանչյուր բիզնես-առաջադրանք մրցույթին բիզնես ոլորտի ներկայացուցիչ-կամավորները ուսանողներին առաջադրել են բիզնես առաջադրանքներ: Սահմանափակ ժամանակահատվածի ընթացքում ուսանողներից պահանջվել է գտնել լուծումներ եւ ներկայացնել ժյուրիի անդամներին: Նախաձեռնության գլխավոր հովանավոր «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից սահմանված երկրորդ մրցանակը հանձնվեց 3-րդ թիմին, որի կազմում էին մասնակիցներ Բուլղարիայից, Հայաստանից, Սերբիայից եւ Միացյալ Թագավորությունից: Նրանք ներկայացրել էին փաստաթղթերի էլեկտրոնային փոխանցման համակարգի գաղափար, որը բեռնվելու էր «Մայքրոսոֆթի» ծրագրային փաթեթի միջոցով: Իսկ առաջին մրցանակին արժանացած թիմն առաջադրել էր ինտերնետային եւ բջջային հեռախոսների ցանցերի միջոցով կիրառվող քվեարկությունը բարելավող համակարգ, որը կհեշտացներ ոչ միայն սահմանափակ հնարավորություններով մարդկանց կարիքները, այլ նաեւ հասարակական ղեկավարման ոլորտի աշխատողների եւ անչափահաս երեխաներ ունեցող ծնողների պահանջները, որոնք չեն կարող ակտիվորեն մասնակցել ընտրություններին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |