Հայ ուսուցիչները մասնակցել են «Եվրոպայի ինովացիոն ուսուցիչներ» համաժողովին

PanARMENIAN.Net - 2009թ. մարտին Վիեննայում հայ ուսուցիչները դիտորդի կարգավիճակով մասնակցեցին «Եվրոպայի ինովացիոն ուսուցիչներ» համաժողովին; Համաժողովն անց է կացվում «Գործընկերներ կրթության ոլորտում» ծրագրի շրջանակներում, սակայն իրենց ինովացիոն աշխատանքները նրանք կարող են ներկայացնել միայն 2010 թվականին:



«Հայաստանը «Գործընկերներ կրթության ոլորտում» ծրագրին է միացել միայն 2008թ. վերջում, որի պատճառով էլ չհասցրեց անցկացնել առաջարկների ընտրության ազգային մրցույթ, սակայն 2009 թվականին հայ ուսուցիչները նման հնարավորություն կունենան»,-ասել է Microsoft-ի «Գործընկերներ կրթության ոլորտում» ծրագրի ղեկավար Քրիստինա Գենջյանը:



Մրցույթին կարող են մասնակցել հայկական դպրոցների բոլոր ուսուցիչները, որոնք կներկայացնեն իրենց աշխատանքները ուսումնական գործընթացում ինովացիաների ու տեխնոլոգիաների կիրառման ոլորտում: Մրցույթի արդյունքում երեք ուսուցիչ կմասնակցի «Եվրոպայի ինովացիոն ուսուցիչներ» համաժողովին, որը տեղի կունենա 2010 թվականի սկզբին:

Microsoft ընկերությունը մտադիր է տեղայնացնել տարբեր ուսումնական ծրագրերը հայերեն լեզվով եւ տրամադրել այն դպրոցներին:

Վիեննայում «Եվրոպայի ինովացիոն ուսուցիչներ» ամենամյա վեցերորդ համաժողովին մասնակցել են շուրջ 140 ուսուցիչներ եւ կրթական ոլորտի ներկայացուցիչներ Եվրոպայի շուրջ 40 երկրներից:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---