Մեկնարկում է «Տուն դարձիր» նախագիծը, որի նպատակն է ծանոթացնել երիտասարդ սփյուռքահայերին պատմական հայրենիքին

PanARMENIAN.Net - «Երիտասարդ սփյուռքահայերի այցելությունը Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ իրականացվում է «Տուն դարձիր» նախագիծը: Ծրագրի նպատակն է ծանոթացնել երիտասարդ սփյուռքահայերին պատմական հայրենիքի, նրա մշակույթի, ավանդույթների հետ, նպաստել հայրենասիրությանը:



Ծրագիրը մեկնարկում է 2009 թվականի մայիսին: 6 ամսվա ընթացքում 14-25 տարեկան հայ երիտասարդներ տարբեր երկրներից կհյուրընկալվեն Հայաստանում:



Մասնակիցների դիմավորումը եւ ճանապարհումը կկազմակերպվի ՀՀ սփյուռքի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Նախատեսվում է նաեւ մի քանի միջոցառումների անցկացում, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան ակտիվորեն շփվել հայաստանցի իրենց հասակակիցների հետ, կապեր հաստատել, ծանոթանալ ՀՀ պատմությանն ու տեսարժան վայրերին, այցելել ցուցահանդեսներ ու փառատոներ, թատրոններ:



Նաեւ կիրագործվեն հայոց լեզվի եւ գրականության, հայ ժողովրդի եւ եկեղեցու պատմության կրթական ծրագրեր:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---