Երեւանում ավարտական դասարանների 500 աշակերտներ ազգային եւ հայրենասիրական գաղափարներին հավատարմության երդում տվեցին 8 մայիսի 2009 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կողմից իրականացվող «Երդվում ենք» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել երթ դեպի «Եռաբլուր» պանթեոն: Երթը մեկնարկեց Վազգեն Սարգսյանի հուշարձանից, որտեղ Երեւանի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների 500 աշակերտներ երդվեցին լինել հավատարիմ ազգային եւ հայրենասիրական գաղափարներին եւ ակտիվորեն մասնակցել դրանց կյանքի կոչմանը:Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Պաշտպանության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի ներկայացուցիչներ: Հետո երթի մասնակիցները շարժվեցին դեպի «Եռաբլուր» պանթեոն, որտեղ ծաղկեպսակ դրեցին Վազգեն Սարգսյանի շիրիմին եւ հարգանքի տուրք մատուցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին: «Երդվում ենք» խորագրով միավորված միջոցառումներն անցկացվում են «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կողմից Երեւանում եւ Հայաստանի մարզերում 2009-ի ապրիլ-մայիս ամիսներին: Անցկացվող միջոցառումների նպատակներից մեկն է երիտասարդ սերնդի մոտ հայրենասիրության զգացմունքի դաստիարակությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |