Երեւանում տեղի կունենա գերմանագիտությանը նվիրված միջազգային գիտաժողով

PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ գերմաներեն լեզուն հակասում է անդրկովկասյան տարածաշրջանում լեզվական չափորոշիչներին, երկու լեզուների միջեւ կապը պահպանվում է: 2009-ի մայիսի 14-ին եւ 15-ին տեղի կունենա միջազգային փորձագետների հանդիպում: Նպատակը` լեզվաբանների խրախուսումն է հետագա հետազոտությունների համար, ինչպես նաեւ գերմանագիտության զարգացումը եւ հայ լեզվաբանների միջազգային համագործակցությունը: Գիտաժողովի մասնակիցները կքննարկեն գերմաներենի դերը անդրկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաեւ լեզվաբանական տեսանկյունից քննարկվելու են միջմշակութային հաղորդակցության խնդիրներ:



Գիտաժողովի երկրորդ օրը քննարկման գլխավոր թեմա են դառնալու լեզվաբանական դիդակտիկայի խնդիրների հետ կապված հարցերը: Բացի հայ եւ գերմանացի զեկուցողներից, գիտաժողովին մասնակցելու են նաեւ հետազոտողներ Ադրբեջանից եւ Իրանից:



Գիտաժողովը ղեկավարելու է Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսոր Մատիաս Ֆրիտցը, որը Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության կողմից (DAAD) նշանակվել է Հայաստանում գործող երկարաժամկետ դասախոս:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---