Երեւանում բացվել է Ջոն Կիրակոսյանի լուսանկարների ու արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսը19 մայիսի 2009 - 23:51 AMT PanARMENIAN.Net - «Հայ ծայրահեղ աղգայնականների ղեկավար»,-այսպես է բնութագրված Ջոն Կիրակոսյանը ԽՄԿԿ ԿԿ հղված փաստաթղթերից մեկում: Այդ մասին է ասել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Էդուարդ Զոհրաբյանը, այսօր Հայաստանի ազգային արխիվում նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը: «Նրա աշխատությունն, որի նպատակն էր Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացումն էր, հույզերի ալիք բարձրացրեց սփյուռքում, քանի որ Խորհրդային Միությունում դեռեւս ոչ ոք չէր համարձակվել խոսել այդ ողբերգության մասին»,-ցուցահանդեսի բացմանն ասել է գիտական եւ հասարակական գործիչ Վլադիմիր Բարխուդարյանը: Արխիվային նութերից ցուցահանդեսի մասնակիցներին են ներկայացվել Ջոն Կիրակոսյանի անձնական եւ պաշտոնական լուսանկարները, ինչպես նաեւ նրան ուղղված փաստաթղթեր ու նամակներ: «Ջոն Կիրակոսյանն իրենից հետո հսկայական թվով փաստաթղթեր է թողել, որի մի մասը փոխանցվել է Ազգային արխիվ, սակայն տանը կան դեռեւս շատ նյութեր, որոնք մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունեն»,-ասել է Կիրակոսյանի որդին` Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նա նաեւ հավելել է, որ առաջիկայում նախատեսվում է ՀՀ ազգային արխիվի պահպանմանը հանձնել նրա ուսանողական տետրերը, դասախոսությունների գրառումները, ձեռագրերը: Մինչ սեպտեմբեր արխիվի այցելուները հնարավորություն կունենան տեսնել Երրորդ Հանրապետության առաջին արտգործնախարարի փաստաթղթերն ու լուսանկարները: Ջոն Կիրակոսյանը ծնվել է 1929թ. Երեւանում: Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների բաժինը, այնուհետեւ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 60-ակններից ի վեր Ջ.Կիրակոսյանը զբաղվել է Արեւմտյան Հայաստանի պատմության խնդիրներով, քայլ առ քայլ բացահայտելով հայկական հարցի ստվերային ու քիչ ուսումնասիրված կողմերը, ինչին էլ նվիրել է իր ողջ կյանքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |