Հայաստանում անց է կացվում «Լույս հայի աչքերին» ակնաբուժական ծրագիրը

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ից 31-ը յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի ծանոթանալու 2003թ-ից ՀԱՆ-ի կողմից իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրին, ինչպես նաեւ իր լուման ներդնելու Հայաստանում ձեռքբերովի կուրության կանխարգելման գործում: Այցելուներն ու բոլոր ցանկացողները կարող են դրամական նվիրատվություն կատարել ՀԱՆ-ի գանձանակում կամ մասնակցել խաղարկությանը:



Այս տարի ՀԱՆ-ը բուժօգնություն կցուցաբերի Կոտայքի, Տավուշի, Շիրակի ու Լոռու մարզերի բնակիչներին



2003թ-ից ի վեր «Հայկական ակնաբուժության նախագիծ»-ը բուժօգնություն է տրամադրել մոտ 230000 մարդու:



ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցում վիրահատվել կամ լազերային բուժում է ստացել 9400 մարդ: Բժշկական վերապատրաստմանը մասնակցել է 1500-ից ավելի առաջնային բուժօղակի մասնագետ` ներառյալ 61 ակնաբույժ եւ 37 ակնաբուժական բուժքույր Հայաստանի տարբեր շրջաններից:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---