Հայերն աշխարհի առաջին ազգերից մեկն են, որը ռազմական նպատակներով ձիերի բազմացմամբ է սկսել զբաղվել11 հունիսի 2009 - 21:20 AMT PanARMENIAN.Net - Հայերն աշխարհի առաջին ազգերից մեկն են, որը ռազմական նպատակներով ձիերի բազմացմամբ է սկսել զբաղվել. ապացույցները գտնվել են Շենգավիթի եւ Նոր Նավեր գյուղի տարածքում (Հայաստան) կատարված հնագիտական պեղումների արդյունքում:Այդ մասին այսօր` հունիսի 11-ին, մամլո ասուլիսին հայտնել է պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը: 2002-ից կատարվող պեղումների ընթացքում հնագետներին հաջողվել է պեղել յոթ թամբարաններ, որտեղ գտնվել են ձիերի ոսկորներ եւ պատկերներ: Հնագիտական գտածոները թվագրվում են մ.թ.ա 25-20-րդ դարերով, այսինքն այն շրջանով, երբ Հայաստանում արդեն հաստատվել էր պետականությունը: «Հավաքված տեղեկատվության հիման վրա մենք գտանք ոչ միայն այն բանի ապացույցները, որ հայերը առաջիններից են սկսել զբաղվել ձիաբուծությամբ, այլեւ նրանց շնորհիվ են աշխարհ եկել մի քանի նոր տեսակներ»,- ասել է Հակոբ Սիմոնյանը: Անցյալ տարիր «Հնագույն քաղաքակրթությունների եւ վաղ պետականության առաջացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Մշակույթի նախարարությունը 31 միլիոն դրամ է հատկացրել; գումարի մեկ երրորդը կծախսվի Հայաստանի Հանրապետության տարածքում պեղումների շարունակման համար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |