Հայաստանի Գրողների միության կառուցվածքը փոփոխությունների կարիք ունի 3 հուլիսի 2009 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Վաղը` հուլիսի 4-ին, տեղի է ունենալու Հայաստանի Գրողների միության հերթական նիստը, որի հիմնական նպատակը միության նոր նախագահի ընտրություններն են: Վերջին ժամանակները տարբեր գրողներ հանդես են եկել Միության այժմյան նախագահ Լեւոն Անանյանի պաշտպանությամբ, որոշ մասը հանդես է եկել Անանյանի հասցեին մեղադրանքներով եւ պաշտպանել նրա ընդդիմախոսին` Ռազմիկ Դավոյանին: Բավական թունդ նախընտրական պայքարի վերջին օրը եկել էին գրողների երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ` իրենց կարծիքն արտահայտելու:«Գրողը չպետք է հետաքրքրվի միության նախագահի անձով եւ նախընտրական պայքարի մեջ մտնի, իր ժամանակը նա պետք է ծախսի ստեղծագործության վրա»,- իր կարծիքն է արտահայտել պոետ Վահե Արսենը,- «Մեկ այլ կողմից, նախագահի ընտրության շուրջ ամբողջ աղմուկը կարող է միջոց ծառայել գրողների վրա հասարակության ուշադրությունը բեւեռելու համար եւ աշխատել այս անգամ առողջ շահերի ստեղծման համար»: Վահե Արսենի կարծիքով, Գրողների միության նախագահ պետք է լինի նա, ով որպես գրող արդեն սպառել է իրեն, որպեսզի կարողանա վարել միության ողջ վարչական աշխատանքը: բանաստեղծի կարծիքով, այս դերը վատ չէր կատարում Լեւոն Անանյանը: Սակայն նրա կարծիքի հետ համաձայն չէին գրական քննադատ Արկմենիկ Նիկողոսյանը եւ արձակագիր Միքայել Աբաջյանը: Գրական քննադատ Արկմենիկ Նիկողոսյանն իր հերթին ասել է. «Գրական կյանքը Հայաստանում այսօր ողբալի դրության մեջ է: Հայաստանի Գրողների միության կառուցվածքը փոփոխությունների կարիք ունի»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |