Հայկական ինքնության պահպանումը Հայաստանում եւ սփյուռքում պետական քաղաքականության գերակայություններից մեկն է10 հուլիսի 2009 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի է ունեցել հայոց լեզվի եւ գրականության համահայկական օլիմպիադայի եւ հայագիտության մրցույթի բացման արարողությունը: Բացմանը ներկա էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ինչպես նաեւ ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության նախագահ Ռալֆ Յիրիկյանը: 2003թ. ի վեր Հայաստանում երկու տարին մեկ անգամ անց են կացվում հայոց լեզվի եւ գրականության համահայկական օլիմպիադայի եւ հայագիտության մրցույթ: Այս միջոցառումների նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության եւ մշակույթի իմացությունն երկրում եւ արտերկրում եւ բարձրացնել հայոց լեզվի հանդեպ հետաքրքրությունը արտերկրում ապրող երեխաների շրջանում, ինչպես նաեւ նպաստել միասնական չափանիշների ներդրմանը հայկական սփյուռքի դպրոցներում, նպաստել կրթական ծրագրերի իրականացմանը: Մրցույթի մասնակիցներն են արտասահմանի տարբեր վարժարանների ու ուսումնական հաստատությունների սաները, որտեղ դասավանդվում է հայոց լեզու: Այս տարի մրցույթին մասնակցել են ոչ հայազգի 5 աշակերտներ: Օլիմպիադայի աշխատանքային լեզուն հայերենն է: Հաղթողների համար 3 մրցանակ է նախատեսված: Դիմելով հայկական դպրոցների 130 աշակերտներին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Ավանդական դարձած օլիմպիադան եւ մրցույթը հայոց լեզվի, գրականության, պատմության ու մշակույթի վերաբերյալ, ինչպես նաեւ հայկական ոգով ստացած կրթությունը լավ հիմքեր են ստեղծում հայկական ինքնության պահպանման համար ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, եւ հանդիսանում է երկրի պետական քաղաքականության կարեւորագոյւն սկզբունքներից մեկը»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում Նախարար․ Հայկական կոնյակը կկոչվի Armenian brаndy Կմշակվեն հայկական կոնյակի համար հստակ չափորոշիչներ, որոնց պետք է ենթարկվեն բոլոր կոնյակ արտադրողները ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |