Հայաստանի անդամակցությունը Միջազգային աստղագիտական ընկերակցությանը կարող է կասեցվել

PanARMENIAN.Net - 3 հազար դոլար կազմող անդամավճարները չմուծելու պատճառով Հայաստանի անդամակցությունը Միջազգային աստղագիտական ընկերակցությանը կարող է կասեցվել: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը եւ ընդգծել է. «Կորցնելով անդամակցության իրավունքը Միջազգային աստղագիտական ընկերակցությունում, Հայաստանը շատ բան կկորցնի` միջազգային հեղինակությունը, միջազգային կապերը, գիտական ու ֆինանսական օգնությունը»:



Ըստ աստղադիտարանի տնօրենի, ներկայումս ոչ լիարժեք ֆինանսավորման պատճառով, իրական է դարձել խորհրդային տարիներին աստղագիտության ոլորտում ձեւավորված գիտական ներուժն ու ավանդույթները կորցնելու սպառնալիքը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---