Հուլիսի 19-ին Հայաստանում կնշվի հինավուրց տոներից մեկը` Վարդավառը

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին Հայաստանում կնշվի հինավուրց տոներից մեկը` Վարդավառը: Նախաքրիստոնեական շրջանում այս տոնը կապված էր սիրո եւ գեղեցկության աստվածուհի Աստղիկի եւ Արեւի որդու` Վահագնի միջեւ ծագած սիրո հետ: Վարդեր նվիրելով եւ վարդաջուր ցողելով` Աստղիկը սեր էր տարածում ողջ Հայաստանով մեկ, իսկ Վահագնը, պայքարելով Չարիքի դեմ, պաշտպանում ու պահպանում էր այդ սերը: Վարդավառի մաս էր կազմում նեւ բերքառատության ու հունձի աստծուն արվող զոհաբերությունները` խաչափնջերի տեսքով,. որ հավաքվում էին ցորենի հասկերից, ծաղիկներից ու պտուղներից եւ օծվում էին տաճարներում:



Զոհաբերության նպատակն էր անձրեւ խնդրել աստվածներից, լավ բերք ստանալու համար: Տոնելով այս տոնը, մարդիկ ջուր էին ցողում միմյանց վրա, ինչը համարվում էր առողջության ու բարգավաճման գրավական: Ժամանակակից Հայաստանում ջուր ցողելը խորհրդանշում է հոգեւոր մաքրումը:



«Ցավոք, մեր օրեր է հասել միայն ջուր ցողելու սովորույթը: Մինչդեռ Վարդավառը ոչ միայն գեղեցիկ, այլ նաեւ բովանդակալից տոն է: Խորհրդային տարիներին շատ տոներ մոռացվեցին: Վերականգնման կարիք ունի նաեւ ամենազանգվածային` Վարդավառի տոնը»,-Երեւանում կայացած մամլո ասուլսիում հայտարարել է Հայաստանի ազգագրության թանգարանի ոչ նյութական մշակույթի բաժնի վարիչ Սուսաննա Մելիքյանը:



Վարդավառը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է եւ նշվում է Զատիկից հետո 98-րդ օրը:
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---