Երեւանում տեղի ունեցավ Հայոց լեզվի ու գրականության համահայկական օլիմպիադայի փակման արարողությունը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի ունեցավ Հայոց լեզվի ու գրականության ու հայագիտության համահայկական օլիմպիադայի փակման արարողությունը:



2003թ. ի վեր Հայաստանի կառավարությունը ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության ֆինանսական աջակցությամբ երկու տարին մեկ անգամ կազմակերպում է Հայոց լեզվի ու գրականության ու հայագիտության համահայկական օլիմպիադա:



Օլիմպիադային մասնակցում են տարբեր օտարերկրյա վարժարանների ու այլ ուսամնական հաստատությունների սաներ, որտեղ դասավանդվում է հայոց լեզու:



Այս տարի մրցույթին մասնակցել է 130 աշակերտ, որոնցից 5 ազգությամբ հայ չեն:



Աշխատանքային լեզուն հայերենն էր: Հաղթողները ստացան դիպլոմներ ու մրցանակներ ՀՀ մշակույթի նախարարությունից, ինչպես նաեւ նրանց հանձնվեցին պատվոգրեր ու շնորհակալագրեր:



Մասնակիցները այցելել են Էջմիածին, Ծիծեռնակաբերդ, Ծաղկաձոր, Գոշավանք:
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---