Ստեղծվել է ուղեցույց Հայաստանի անապահով քաղաքացիների համար

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի է ունեցել «Սոցիալապես անապահով քաղաքացիների շահերի պաշտպանությունն օրենսդրական փոփոխությունների ճանապարհով» թեմայով կլոր սեղան-քննարկումը:



«Չափազանց կարեւոր է համագործակցությունն ու համաձայնեցումը պետական հաստատությունների ու սոցիալական ոլորտի հասարակական կազմակերպությունների միջեւ: Եթե հետեւենք այդ սկզբունքներին մեր աշխատանքում, ապա կարող ենք զգալի արդյունքների հասնել»,-ասել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովման վարչության պետ Աստղիկ Մինասյանը:



Իր հերթին «Հասարակական երկխոսությունների ու նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ռուզաննա Սեդրակյանն ասել է. «Ստեղծվել է ուղեցույց Հայաստանի անապահով քաղաքացիների համար: Ուղեցույցն ամբողջական տեղեկություններ է տալիս սոցիալական ապահովության կարիք ունեցող քաղաքացիների իրավունքների մասին, ինչպես նաեւ այն պետական ու հանրային կազմակերպությունների տվյալները, որոնք զբաղվում են սոցիալական ապահովման հարցերով»:



«Հասարակական երկխոսությունների ու նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները մեկ տարում, լինելով Հայաստանում գործող սոցապահովության բոլոր 55 կենտրոններում, ուսումնասիրել են ողջ տեղեկատվությունը եւ մշակել են սոցիալական ոլորտի օրենսդրական փոփոխությունների համակարգը, որը մեկ ամիս առաջ հաստատել էր ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---