ԱՀՀ ամառային ուսանողական ծրագիրը գործում է արդեն շուրջ 10 տարի

PanARMENIAN.Net - Արդեն շուրջ 10 տարի է, ինչ Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) ամառային ուսանողական ծրագիր է իրագործում արտերկրում բնակվող ուսանողների համար: Այս տարի ծրագրին մասնակցում են 8 ուսանողներ ԱՄՆ-ից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) Հայաստանում ու ԼՂՀ-ում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:



«Այս ծրագրի նպատակն է արտերկրում բնակվող երիտասարդ հայերին ծանոթացնել իրենց հայրենիքին, ցույց տալ, թե ինչպիսին է կյանքը Հայաստանում: Միայն որոշ ժամանակ անցկացնելով հայրենիքումմ նրանք իրապես կկարողանան հասկանալ, թե ինչ նշանակություն ունեն նրանց համար Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը եւ ինչպես հետագայում իրենք կկարողանան օգտակար լինել րրենց հայրենիքին»,-ասել է Վարդանյանը: Նա նշել է, որ ծրագրի մասնակիցները Հայաստանում իրենց մասնագիտական պրակտիկան անց են կացնում կամավոր հիմունքներով, այցելում են տեսարժան վայրեր, պատմամշակութային հուշարձաններ:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---