Ռուսաստանն ԱՊՀ երկրներին պատվաստանյութ կտրամադրի A/H1N1 նոր գրիպի դեմ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը, որպես մարդասիրական օգնություն, պատրաստ է ԱՊՀ եկրներին A/H1N1 նոր գրիպի դեմ պատվաստանյութ տրամադրել` պրոֆիլակտիկ ներարկման համար անհրաժեշտ քանակությամբ: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի պետական գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշենկոն: Նրա խոսքերով, 2009 թվականի հուլիսին ԱՊՀ երկրների գլխավոր սանիտարական բժիշկների հաղորդակցության ժամանակ ռուսական պատվիրակությունը դիմել է իր գործընկերներին` ճշգրտելու եւ Ռուսաստանին փորձագետներին ներկայացնելու պատվաստանյութի պրոֆիլակտիկ ներարկման նախատեսվող ազգային ծրագրերի հաշվարկային տվյալները:

«Մենք խոստացանք սանիտարական ծառայություններին անպայման օգնել: Դա կարող է անհատույց գործողություն լինել», - ասել է Օնիշենկոն:



Նա նաեւ նշել է, որ այդ դեպքում, Ռուսաստանի բյուջեն վճարում է որոշակի կողմի` մեր գործընկերոջ համար պատվաստանյութի պահանջվող արտադրության ծավալի համար»:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---