Դոնի Ռոստովում կանցնեն ընթերցումներ «Իոսիֆ Արգուտինսկի - Դոլգորուկովի գործունեությունը» թեմայով10 սեպտեմբերի 2009 - 12:48 AMT PanARMENIAN.Net - «Հայազգ» մշակութալուսավորչական հիմնադրամը, Ռոստով մարզի գավառագիտական թանգարանը եւ Համակարգային տարածաշրջանային հետազոտությունների եւ կանխատեսումների կենտրոնը անցկացնում են գիտական ընթերցանություններ «Իոսիֆ Արգուտինսկի-Դոլգորուկովի գործունեությունը Ռուսաստանի եւ Կովկասի աշխարհաքաղաքական ենթատեքստում» թեմայով (նվիրված հայերի Դոն տեղափոխվելու 230-ամյակին), հաղորդում է miasin.ru-ն: Ընթերցումներին մասնակցելու են հրավիրվում պատմաբաններ, արվեստագետներ, փիլիսոփաներ, քաղաքագետներ նաեւ գավառագիտության հարցերով հետաքրքրվողները:1769թ. մինչեւ 1801թ. ներառյալ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը եղել է հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչ` Ռուսաստանի հետեւողական կողմնակալ` իշխան, արքեպիսկոպոս Իոսիֆ Արգուտինսկի - Դոլգորուկովը: Իոսիֆ Արգուտինսկի - Դոլգորուկովը ծնվել է 1743թ-ն` Սանահինում, նրա հոր անունն էր Շիոշբեկ, մոր` Քեթեւան: Իոսիֆի հայրը սերտորեն կապված էր վրացական արքունիքի հետ: Արգուտինսկիների հինավուրց տոհմը հայտնի է մ.թ.ա. 5010 թ-ից: Կրթությունը Իոսիֆը ստացել է Էջմիածնում, որտեղ եւ սկսեց իր աշխատանքային գործունեությունը հոգեւորական ճեմարանի դասախոսի կարգավիճակով: 1773թ-ին Իոսիֆը դարձավ վարդապետ, ինչը համապատասխանում է գիտությունների թեկնածությանը: Կաթողիկոս Սեմեոն Երեւանցին (1763-1780թթ.) 1776թ. 25-ամյա վարդապետին նշանակեց Ռուսաստանի Աստրախանի թեմի առաջնորդ: 1801թ-ի մարտի 9-ն Իոսիֆ Արգուտինսկի - Դոլգորուկովը մահացավ 1801թ-ի մարտի 9-ին` 58 տարեկան հասակում: 27 տարի նա Ռուսաստանում հայկական թեմի առաջնորդ էր: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |