«Ռուսհամագործակցությունը» մտադիր է վիրտուալ գրադարան բացել Երեւանում

PanARMENIAN.Net - Նոր բյուջեի շրջանակներում «Ռուսհամագործակցությունը» մտադիր է համալրել Երեւանում եւ այլ կենտրոններում գտնվող գրադարանները: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել ՌԴ ԱՊՀ-ի, արտերկրում բնակվող հայրենակիցների եւ միջազգային հումանիտար համագործակցության գծով (Ռուսհամագործակցություն) դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուհամեդշինը: Նրա խոսքերով, գործակալությունը մտադիր է անմիջական կապ ստեղծել վերջերս Սանքտ Պետերբուրգում բացված էլեկտրոնային գրադարանի հետ, որը կրում է ՌԴ նախագահի անունը: Մուհամեդշինը տեղեկացրել է, որ Երեւանում կենտրոնի շենքում կստեղծվի համակարգիչներով հագեցած հատուկ տարածք, որպեսզի մարդիկ, գալով գրադարան, կարողանան աշխատել եւ օգտվել էլեկտրոնային բազայից:



Նա նաեւ նշել է, որ ԱՊՀ երկրներում ամենաշատը մեկ տարուց հնարավոր կլինի կիրառել նման վիրտուալ մոտեցում հեռահար ուսուցման հարցում: «Այս ծրագիրը ներառում է գրադարաններին նվիրված մեծ բաժին»,-ասել է Մուհամեդշինը` հավելելով, որ «Ռուսհամագործակցությունն» ավարտում է իր կայքի մշակումը, որտեղ միասնական համակարգի մեջ կընդգրկվեն ռուսական գիտության ու մշակույթի բոլոր կենտրոնները:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---