Վիկտոր Կրիվոպուսկով. Ռուսաց լեզուն երբեք խոչընդոտ չի եղել հայկական մշակույթի զարգացման համար

Վիկտոր Կրիվոպուսկով. Ռուսաց լեզուն երբեք խոչընդոտ չի եղել հայկական մշակույթի զարգացման համար PanARMENIAN.Net - Ռուսաց լեզուն երբեք խոչընդոտ չի եղել հայկական մշակույթի զարգացման համար: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական եւ ԱՊՀ, արտերկրում բնակվող հայրենակիցների գծով դաշնային գործակալության ղեկավար եւ միջազգային հումանիտար համագործակցության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը: Ըստ նրա, ռուսաց լեզուն միշտ պահանջված է եղել հայերի շրջանում: «Հայ ծնողների 70 տոկոսը շահագրգռված է, որ իրենց երեխաները տիրապետեն ռուսաց լեզվին»,-ասել է Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդականը:



Նա նշել է, որ լեզուներից ոչ մեկը չի կարող համեմատվել ռուսերենի հետ հայերեն թարգմանությունների քանակով: «Վերջին 4 տարում մենք շուրջ 100 հայ հեղինակների գործեր ենք թարգմանել»-ասել է Կրիվոպուսկովը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---