Գագիկ Հարությունյանն ընտրվել է «Իրավաբանների համահայկական ընկերակցության» համակարգող

PanARMENIAN.Net - Սփյուռքի նախարարությաննախաձեռնած Իրավաբանների առաջին համահայկական համաժողովի մասնակիցները հանդիպել են ՀՀ ՍահմանադրականԴատարանինախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի հետ: Քննարկվելիք թեման էր` «Իրավաբանների համահայկական ընկերակցության ստեղծման սկզբունքներն ու գործունեության կարգը եւ կազմակերպական հարցեր»-ը:



ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը համաժողովն անվանեց հրաշալի միջոցառում` աշխարհասփյուռ հայ իրավաբաններին հանդիպման հնարավորություն ընձեռելու, նրանց հետ մասնագիտական փոխպայմանավորվածություններ ձեռք բերելու առումով:



Սեպտեմբերի 20-ին համաժողովի մասնակիցները հանդիպեցին ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ: Հանդիպման շրջանակներում նախարարը ներկայացրեց քրեակատարողական համակարգի զարգացման փուլերը, գործունեության կատարելագործման խնդիրներն ու լուծման ուղիները: Երկօրյա աշխատանքների արդյունքում մասնակիցները մշակեցին «Իրավաբանականհամահայկական ընկերակցություն» նորաստեղծհասարակականկազմակերպության կանոնադրությունը, ստեղծվեց հիմնադիր ժողով, հստակեցվեց անդամակից երկրների անդամակցության կարգը, հաստատվեցին անդամակից իրավաբանները, որպես Խորհրդի համակարգող ընտրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ.Հարությունյանը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---