Ավարտվել են A(H1N1) վիրուսի տարածումը կանխող պատրաստուկի սինթեզման աշխատանքները24 սեպտեմբերի 2009 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել են A(H1N1) վիրուսի տարածումը կանխող պատրաստուկի սինթեզման աշխատանքները: Այս մասին Երուանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Հայաստանի առողջապահության նախարարության հակահամաճարակային եւ հիգիենիկ տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը: Փորձագետը հայտարարեց, որ Հայաստանում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը A(H1N1) վիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար: Ներկա պահին Հայաստանում չկան A(H1N1) վիրուսով հիվանդներ: «Անհրաժեշտության դեպքում մենք ունենք բոլոր դեղամիջոցները հիվանդությունը բուժելու համար»,- հայտնեց Լիանա Թորոսյանը եւ ավելացրեl, որ Առողջապահության նախարարությունը դիմել է Ռուսաստանին եւ Համաշխարհային առողջապահական կազմակերպությանը պատրաստուկը երկիր ներմուծելու հարցով, որից հետո կսկսվեն կանխարգելիչ պատվաստուները խոցելի խմբերի համար` առաջին օղակների բժիշկներ , «Շտապ օգնության» բժիշկներ եւ հղի կանայք: Պատվաստուկը արդեն կիրառվում է Չինաստանում եւ ԱՄՆ-ում: Գոյություն ունի պատվաստուկի երկու տեսակ` կենդանի եւ թուլացված կենդանի, որոնք օգտագործվում են ինտրանազալ կամ ներարկման միջոցով: Թորոսյանի խոսքերով, խուճապի համար պատճառներ չկան: A(H1N1) վիրուսի տարածման կանխարգելման համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները`Հայաստանի առողջապահության նախարարությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որտեղ մտնում են նախարարության տարբեր բաժինների մասնագետներ, իսկ «Զվարթնոց» օդակայանում գործում է սանիտարական կարանտինային կետ: Բնակչության իրազեկման հարցը ԱՆ-ն մտադիր է լուծել հատուք բուկլետների միջոցով: «Բուկլետները տարածվում են երկրի բոլոր մարզերում, շրջանային պոլիկլինիկաների եւ վարչությունների միջոցով: Հիմնական կանխարգելման միջոցն է` պահպանել անձնական հիգիենան»,- նշեց Լիանա Թորոսյանը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |