Աշտարակում տեղի է ունեցել «Ամառային ներշնչանք» նախագծի մասնակիցների պարգեւատրման արարողությունը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, հայտարարում է մարզային մշակութային եւ գեղագիտական կենտրոնների միջեւ անցկացված «Ամառային ներշնչանք» 2009 ցուցահանդես-մրցույթի փակման մասին: Եզրափակիչ միջոցառումը տեղի ունեցավ հաղթող կրթօջախներից մեկի` Աշտարակի մշակույթի տան տանիքի ներքո, ուր հավաքվել էին Հայաստանի մարզերից ժամանած բոլոր հաղթող հաստատությունների` թվով 175 սաների եւ ուսուցիչների:



Միջոցառումը բացեց Աշտարակի մշակույթի տան տնօրեն Անահիտ Գեւորգյանը, ով երախտիքի անսպառ խոսքեր հղեց ՎիվաՍել-ՄՏՍ-ին` ազգայի եւ համաշխարհային մշակույթով ոգեշնչված այս նախագծի հղացման եւ կազմակերպման համար: Բացման արարողությանը ներկայացվեցին մասնակիցների լավագույն աշխատանքները, եւ տեղի ունեցավ մրցանակաբաշխություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրենը ներկայացրեց մրցույթի հաղթող բոլոր կազմակերպությունները եւ հանձնեց համապատասխան պատվոգրեր: Հաղթող հաստատռությունները ստացան նաեւ մրցանակներ, այդ թվում` համակարգիչներ, երաժշտական գործիքներ, տեխնիկա, կահույք, ինչպես նաեւ իրենց շենքերի վերանորոգման եւ կենցաղային պայմանների բարելավման համար դրամական միջոցներ: Յուրաքանչյուր հաստատություն ՎիվաՍել-ՄՏՍ-ից ստացավ այն, ինչի կարիքը, ներկայացված հաշվետվության համաձայն, ուներ:



«Արվեստի ոլորտում մեր բոլոր նվաճումները գալիս են ապացուցելու, որ մարդիկ Հայաստանում օժտված են անսպառ տաղանդով: Լինելով կորպորատիվ քաղաքացի եւ հաշվի առնելով «ՎիվաՍել-ՄՏՍ-ը` երեխաներին» ծրագրի մեր օրակարգում ընդգրկված խնդիրները, մենք ուզում էինք, որ Հայաստանի երեխաները հաղորդակցվեին համաշխարհային արվեստի հետ եւ իրենց տաղանդը ներկայացնեին սեփական աշխատանքներում: Ստեղծագործությունը եւ նորարարությունը այն սյուներն են, որոնք հիմք կդառնան երիտասարդ սերնդի արվեստագետների աշխարհայացքի ձեւավորման համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրենը: «Երիտասարդ տաղանդներ բացահայտելով եւ դասական երաժշտության, շրջակա միջավայրի եւ կինոյի փառատոներ հովանավորելով, ինչպես նաեւ շատ ու շատ այլ նախաձեռնություններով, մենք մեկ նպատակ ենք հետապնդում` ցույց տալ եւ ապացուցել, այսօր, թե ապագայում, հայ արվեստի կենսունակությունն այնքան ժամանակ, քանի դեռ ունենք տաղանդավոր երեխաներ»,-եզրափակեց Ռալֆ Յիրիկյանը:



«Ամառային ներշնչանք» նախագծի նպատակը Հայաստանի մարզերում եիրտասարդ տաղանդների բացահայտումը եւ զարգացումն է: Մրցույթի հիմնական թեման` մասնակիցների վառ երեւակայությունն էր: Աշխատանքների գնահատման չափանիշեր էին ընտրված յուրօրինակությունը, վառ արտահայտչականությունը եւ արվեստում մշակութային ավանդույթների արտահայտումը: Աշխատանքները ներկայացված էին ազգային պարարվեստի, երգարվեստի, նկարչության, ասեղնագործության, բեմական արվեստի եւ լուսանկարչության ժանրերում եւ պետք է թեմատիկորեն կապված լինեին ՎիվաՍել-ՄՏՍ-ին կամ պարունակեին ընկերության կորպորատիվ նշանը:



«Ամառային ներշնչանք» նախագիծը մեկնարկեց օգոստոսի 19-ին Լոռու մարզում: Դրա շրջանակներում միջոցառումներ անցան Արագածոտնում, Արմավիրում, Արարատում, Վայոց Ձորում, Սյունիքում, Կոտայքում, Գեղարքունիքում եւ Շիրակում եւ Տավուշում, եւ միավորեց շուրջ 2000 մասնակցի:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---