Հայաստանում առաջին անգամ նշվել է Զբոսաշրջության համաշխարհային օրը28 սեպտեմբերի 2009 - 23:35 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Երեւանում տեղի է ունեցել միջոցառում, նվիրված Զբոսաշրջության համաշխարհային օրվան: Այդ ոլորտի աչքի ընկած աշխատակիցներին շնորհավորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ շնորհակալագրեր է հանձնել նրանց Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում ունեցած ավանդի համար: Անդրադառնալով Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում զբոսաշրջության զարգացման լուրջ ներուժին` վարչապետն ընդգծել է. «Հետազոտությունները վկայում են, որ մեր հնարավորությունները լիովին չեն բացահայտվել, եւ մենք չենք օգտագործում այն ներուժը, որը կարող է դառնալ մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկը»: Տ.Սարգսյանն ասել է նաեւ, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը բացահայտեց ՀՀ տնտեսության ամենախոցելի կողմերից մեկը` դիվերսիֆիկացիայի անհրաժետությունը: Այլ կերպ ասած` ՀՆԱ-ի ձեւավորումը տարբեր ոլորտների, այդ թվում նաեւ զբոսաշրջության հաշվին: Միջոցառման ընթացքում ՀՀ էկոնոմիայի նախարարության ոսկե մեդալներով ու շնորհակալագրերով են պարգեւատրվել զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններն ու մասնագետները: Մեդալներն ու շնորհակալագրերը հանձնել է Ն.Երիցյանը: Այս տարի Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես նշվեց Զբոսաշրջության համաշխարհային օրը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |