Երեւանում տեղի կունենա գրող Լեւոն Զ. Սուրմելյանի անվան տպագրատուն բացումը

PanARMENIAN.Net - Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը Հայաստանի Գրողների Միության հետ հիմնել է տպագրատուն, որը կրելու է ամերիկահայ տաղանդավոր գրող Լեւոն Զավեն Սյուրմելյանի անունը: Այդ նպատակով, ՀԲԸՄ-ի Լեւոն Զ.Սյուրմելյան հիմնադրամից դրամական միջոցներ են հատկացվել,ՀԲԸՄ Լեւոն Զ. Սյուրմելյան տպագրատան համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: Տպարանի հիմնումը կնպաստի Գրողների Միության հրատարակչական ծրագրերի ընդլայնմանն ու գրքերի տպագրությանը:



Հայաստանի Գրողների Միության շենքում տեղակայված, ՀԲԸՄ Լեւոն Զ. Սյուրմելյան տպագրատան բացումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին, ժամը 12-ին: Տպագրատան բացումը կկատարեն ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն ու Հայաստանի Գրողների Միության նախագահ Լեւոն Անանյանը:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---