Երեւանում տեղի կունենա հայ եւ ադրբեջանցի լրագրողների «Հարավային Տիրոլ. եղանակը լեռներում» ֆիլմի ցուցադրությունը 2 նոյեմբերի 2009 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Ինտերնյուսը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու սեփական արտադրության «Հարավային Տիրոլ. եղանակը լեռներում» հեռուստատեսային վավերագրական ֆիլմի դիտմանը, որը տեղի կունենա չորեքշաբթի, նոյեմբերի 4-ին, ժամը 16։00-ին Ինտերնյուսի դահլիճում։Ֆիլմը «Հրաժեշտ զենքին. Բելֆաստից մինչեւ Բալկաններ» խորագրով ֆիլմաշարի մաս է կազմում։ Ֆիլմաշարը նվիրված է եվրոպական հակամարտություններին։ Ինչպես ֆիլմաշարի մյուս հինգ ֆիլմերը, այնպես էլ այս ֆիլմը միասին նկարահանել են Հայաստանի ու Ադրբեջանի լրագրողները, ռեժիսորները - օպերատորները Հայաստանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ։ Այս ֆիլմը պատմում է Ավստրիա - Իտալիա սահմանում (Իտալիայի կազմում) գտնվող Եվրոպայի ամենահարուստ շրջաններից մեկի՝ Հարավային Տիրոլի մասին. 90-ամյա հակամարտություն, չմարսվող վիրավորանքներ, բայց նաեւ տնտեսական ու հանդուրժողական բարձր ցուցանիշեր. ահա թե ինչպիսին է այսօր եղանակը տիրոլյան լեռներում։ Ֆիլմի տեւողությունը՝ 50 րոպե։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |