ԶՈւ կրտսեր հրամկազմը համալրվեց պայմանագրային սպաներով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հյուրընկալվել էին դասակի նորընծա հրամանատարները, ովքեր ժամանակին անցել են զինվորական պարտադիր ծառայություն եւ ունեն քաղաքացիական բարձրագույն կրթություն: Իսկ այժմ նախկին պահեստազորայինները, ստանալով լեյտենանտի զինվորական նախնական կոչում, հինգ տարի ժամկետով անցնում են պայմանագրային զինծառայության` համալրելով ԶՈՒ կրտսեր սպայական կազմի շարքերը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հանձնելով սպայական վկայականները, շնորհավորեց նորընծա սպաներին եւ նշեց, որ զինված ուժերը համալրվում են ծառայողական պատրաստակամություն ունեցող կադրերով: Նախարարը նաեւ հույս հայտնեց, որ նրանց բարձր գիտակցության - պատասխանատվության շնորհիվ կամրապնդվի բանակի մարտունակությունը:



Մինչ հիմնական ծառայության անցնելը տեղի կունենան մեկամսյա հավաքներ, եւ դասակի նորանշանակ հրամանատարները կանցնեն որոշակի պատրաստություն, կվերհիշեն այն ամենը, ինչ յուրացրել են ժամկետային պարտադիր ծառայության ընթացքում, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---