ԵԱՀԿ-ն պատրաստ է սատարել Երեւանի քաղաքապետարանին էլեկտրոնային կառավարման հարցերում

PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներին` ղեկավար Սերգեյ Կապինոսի գլխավորությամբ: Համագործակցելու երկուստեք պատրաստակամությամբ քննարկվել են աջակցության հնարավոր ուղիները: Սերգեյ Կապինոսը նշել է, որ պատվիրակված են իրականացնել տարաբնույթ գործունեություն եւ իրավիճակը գնահատելուց հետո կարող են հստակեցնել համագործակցության օրակարգը: Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ներկայացրել է այն հիմնական խնդիրները, որոնք աջակցության կարիք ունեն:



ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ էլեկտրոնային կառավարման արդի փորձ ունեն եւ պատրաստ են այն փոխանցել Երեւանի քաղաքապետարանին: Եվ ընդհանրապես, տեխնոլոգիական ցանկացած նորամուծության աջակից են եւ ողջունում են քաղաքապետարանի համարժեք քայլերը: ԵԱՀԿ պատվիրակը պատրաստ է նաեւ իրավական աջակցության, եթե քաղաքային կառավարման օրենսդրական փոփոխություններում խորհրդատվության կարիք լինի: Երեւանի քաղաքապետը փոխադարձ պատրաստակամությամբ առաջարկել է քննարկումներին աշխատանքային ընթացք տալ, հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---