Հայաստանի կառավարությունը լրջորեն ձեռնամուխ է եղել Սեւանի ավազանի մաքրման աշխատանքներին

PanARMENIAN.Net - «Եթե մենք չունենանք մաքուր խմելու ջուր, որքան էլ բարձրացնեն Սեւանի մակարդակը, դրական արդյունքի չենք հասնի: Մենք ունենք քաղցրահամ ջրի խոշորագույն պահեստարանը` 35 մլրդ խմ, եւ մաքուր ջրի բացակայության դեպքում մենք կկորցնենք առաջատարի դիրքերը տարածաշրջանում»,-մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահին կից Սեւանա լճի խնդիրների կոմիտեի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:



«Այս տարի մենք սկսեցինք ջրածածկ անտառային հատվածների մաքրման ծրագիրը: Նախատեսված 600 հեկտարից արդեն իսկ մաքրվել է 449-ը, եւ մինչեւ տարեվերջ մենք կկատարենք պլանը»,-հայտարարել է նա: Սակայն, Մովսիսյանը նշել է, որ ժամանակացույցից շեղվելու պատճառով, որոշ ափամերձ անտառային տարածքներ ծածկվել էին ջրով մինչ մաքրման աշխատանքները: Արդյունքում հարկ կլինի կիրառել հատուկ հոլանդական տեխնիկա, որը կարող է ջրի միջից արմատախիլ անել ծառերը եւ մաքրել ջուրը:



Կոմիտեի ղեկավարը մի քանի ուղղություններ է անվանել, որով տարվում են Սեւանի մաքրման աշխատանքները: Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ծրագրով արդեն սկսվել են կոյուղիների վերականգնման եւ մաքրման աշխատանքները, մաքրող կայանների կառուցումը 56 ափամերձ բնակավայրերում, մասնավորապես Գավառում, Մարտունիում, Սեւանում, Վարդենիսում եւ Ջերմուկում (խոսքը Կեչուտի ջրամբարի մաիսն է) եւ այլն: Հաջորդ տարի կսկսվեն 3 մաքրող կայանների կառուցման աշխատանքները, մրցույթն արդեն կայացել է: Այս կայանները շահագործման կհանձնվեն 2011թթ.:



Միջավայրի ամենամեծ աղտոտողներն, ըստ Վլադիմիր Մովսիսյանի, կոմունալ տնտեսություններն են: Նա նաեւ նշել է, որ հարկավոր է վերանայել կենցաղային աղբի հավաքման վայրերը, ինչպես նաեւ նրա վերամշակման ծրագիրը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---