Գեորգի Պոչեպցով. Աշխարհը «գլոբալացվում է չափից արագ»

PanARMENIAN.Net - «Դեբիլացումը աշխարհում աճում է», - հայտարարել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում ուկրաինացի պրոֆեսոր, կոմունիկացիոն տեխնոլոգիաների փորձագետ Գեորգի Պոչեպցովը, նշելով, որ անցյալ դարի համար հոգեբանական շեղումերով մարդկանց քանակի նորման կազմում էր 20%: «Այս դարում ստանդարտ է համարվում 40%», - նշել է նա:



«Մենք գլոբալացվում ենք չափից արագ», - ասել է Պոչեպցովը, մեկնաբանելով ազգային սահմանի պահպանումը տեղեկատվական տարածքի շրջանակներում: Քանի դեռ երկրները չունենան իրենց մասսայական մշակույթը, չի կարելի խոսել ազգային սահմանի մասին: Դրան կարելի է հասնել միայն ստեղծելով սեփական գաղափարը: Նրա խոսքերով իշխանությունները չեն կարող աշխատել հումանիտար տեխնոլոգիաների հետ:



Գեորգի Պոչեպցովը ավելի քան 50 գրքերի հեղինակ է տեղեկատվական պատերազմների եւ կոմունիկացիոն տեսությունների վերաբերյալ: Հայաստան նա հրավիրվել էր ՀՀ նախագահի վարչակազմին կից տեղեկատվական եւ հասարակության հետ կապերի կենտրոնի եւ Հայկական հասարակության հետ կապերի ասոցիացիայի կողմից:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---