Վթարի հետեւանքով դադարեցվել է Կապանի Գազամատակարարումը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին ժամը 03:00-ի սահմաններում Կապան-Քաջարան 500մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով դադարեցվել է Կապանի տարածաշրջանի սպառողների գազամատակարարումը:



Ներկայումս «Տրանսգազ» ընկերության կողմից աշխատանքներ են տարվում վթարը վերացնելու - գազամատակարարումը հնարավոր սեղմ ժամկետներում վերականգնելու ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների, աշխատանքները կավարտվեն նոյեմբերի 13-ի երեկոյան, ասվում է հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---