Հայկական լրատվամիջոցներում հանդիպող «ազերիներ» բառը նյարդայնացնում է ադրբեջանցիներին14 նոյեմբերի 2009 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Երեւանյան մամլո ակումբը վերջին տարիների ընթացքում թշնամության լեզվի երկու խոշոր հետազոտություն է անցկացրել, որոնց մասնակցել են հայ, վրացի եւ ադրբեջանցի փորձագետներ, ովքեր ստուգում էին ԶԼՄ փոխադարձ հանդուրժողականությունը: Արդյունքում հրատարակվեց «Ինչին է ծառայում խոսքը» գիրքը: Այդ մասին Երեւանում կայացած «Հանդուրժողականությունը զանգվածային լրատվամիջոցներում» կոնֆերանսում հայտնեց Երեւանյան մամլո ակումբի փորձագետ Արմեն Նիկողոսյանը: Նրա խոսքով, 2005թ. տվյալների համաձայն, Հայաստանի լրատվամիջոցներում ավելի քիչ բացասական տարրեր կային, քան Ադրբեջանի լրատվամիջոցներում, իսկ 2008-2009թթ. հետազոտությունները ցույց տվեցին, որ հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները գրեթե հավասարվել եւ պակաս հանդուրժողական են դարձել: «Գնալով ավելի մեծ քանակությամբ զանգվածային լրատվամիջոցներ են իրենց զգում քարոզչական պատերազմի առաջին շարքերում: Հայկական ԶԼՄ-ները պակաս պրոֆեսիոնալ են դարձել»,- նշեց Արմեն Նիկողոսյանը:Ընդ որում, կողքից գնահատելով իրադրությունը, Նիկողոսյանն ասաց, որ ադրբեջանական կողմը հայկական մամուլում անընդունելի կլիշեի պես ատում է «ազերիներ» բառը: «Ինչպես մեզ բացատրեց ադրբեջանցի գործընկերը, «ազերիներ» բառն իրենց մոտ ասոցացվում է երեւանյան ադրբեջանցիների հետ, այսինքն նրանց, ովքեր հակամարտության տարիներին ստիպված եղան Հայաստանից տեղափոխվել Ադրբեջան»,- ընդգծեց Նիկողոսյանը` ավելացնելով, որ հայկական կողմին հիմնականում նյարդայնացնում է «օկուպացված տարածքներ» արտահայտությունը եւ երբ Հայաստանին ագրեսոր են կոչում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |