Երեւանում անցկացվում է «Կրթություն - զարգացում` համագործակցությամբ» խորհրդաժողովը21 նոյեմբերի 2009 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Երեւանում նոյեմբերի 20-21-ին անցկացվում է «Կրթություն - զարգացում` համագործակցությամբ» խորհրդաժողովը, որի կազմակերպիչը ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն է: «ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մինչ օրս ներգրավված չէ կրթական ծրագրերում, որոնք իրականացնում են միջազգային կազմակերպությունները: Մեր նպատակն է` միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ ստեղծել կրթական նոր ծրագրեր եւ կրթական համակարգն ավելի արդյունավետ եւ հասանելի դարձնել ավելի լայն շրջանակների համար, այսինքն` կրթության բնագավառում բարեփոխումների մեջ ընդլայնել համագործակցությունը, շնորհիվ շահագրգիռ կազմակերպությունների ներուժի ներդրման», - խորհրդաժողովին հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը : Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էին Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, Հայաստանի ԱԺ պատգամավորները, ՀՀ նախարարությունների , ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչները, ինչպես նաեւ կրթական ծրագրերի զարգացմամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն ու Հայաստանի հասարակական կազմակերպությունները: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |