Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինծառայողներին

PanARMENIAN.Net - «Նոյեմբերի 23-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինծառայողներին»,-PanARMENIAN. Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանում ԿԽՄԿ հաղորդակցային ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբատյանը:



Նա նաեւ նշել է, որ ըստ կոմիտեի կանոնադրության, նա իրավունք չունի հրապարակել գերիների վիճակի մասին տեղեկությունները, քանի որ գաղտնի տեղեկություններ են:



Ինչպես PanARMENIAN. Net-ի թղթակցին են հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, ներկայումս ադրբեջանական գերության մեջ են 6 հայ զինծառայողներ: «Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկություներն այն մասին, թե հայ զինծառայողները հայտնվել են գերության մեջ, փորձելով խուսափել ՀՀ ԶՈւ ծառայությունից, ադրբեջանական հակահայկական քարոզչության բանահյուսական ֆանտազիայի շարքից է»,-ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---