Ղրիմի հայ համայնքը 20 տարեկան է

PanARMENIAN.Net - Այսօր Սիմֆերոպոլում տեղի կունենա հանդիսավոր արարողություն, որը նվիրված է Ղրիմի հայ համայնքի 20-ամյակին: Ղրիմի ուկրաինական ակադեմիական երաժշտական թատրոնում տեղի կունենա համերգ, որը նվիրված է համայնքի հոբելյանին: Տեղի կունենա նաեւ Ղրիմի հայ համայնքի անդամների եւ բարեկամների պարգեւատրում: Հյուրերի առաջ ելույթ կունենան Ուկրաինայի «Արարատ» պարային համույթը:



Տոնական միջոցառումների ներկա կլինեն Ուկրաինայի հայ համայնքի գործիչները, իշխանության ներկայացուցիչները:



Հայերի Ղրիմում բազմադարյա պատմությունը, ունի ինչպես լուսավոր, այնպես էլ ողբերգական էջեր: Հայ համայնքի հիմնադրման առաջին իսկ օրերից, համայնքը մի քանի անգամ ենթարկվել է գրեթե ամբողջական ոչնչացման կամ դեպորտացիայի, սակայն ամեն անգամ վերածնվում էր, հաղորդում է Analitika.at.ua-ն:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---