Շուշիի վերականգման համար հավաքվել է ավելի քան 15 դոլար

PanARMENIAN.Net - Այսօր, տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա` 12-րդ հեռուստամարաթոնը, որը տասներկու ժամ շարունակ հեռարձակվում էր Լոս Անջելեսից: Հանրագումարի բերելով ընթացիկ տարում Հիմնադրամի իրականացրած տարաբնույթ դրամահավաք միջոցառումների արդյունքները` Հիմնադրամը հայտարարեց 15875043 (տասնհինգ միլիոն ութ հարյուր յոթանասունհինգ հազար քառասուներեք) ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Նվիրաբերված գումարները կուղղվեն Շուշիում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների` ջրագծերի, դպրոցների, ճանապարհների, բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը` սկիզբ դնելով Շուշիի վերածննդին: Այս աշխատանքներից զուգահեռ կշարունակվեն Հայաստանում եւ Արցախում գյուղական համայնքների զարգացման ծրագրերը:



Հեռուստամարաթոնին մասնակցելունպատակով Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից Լոս Անջելես էին մեկնել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Մասնակցում էին նաեւ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Մարտիրոսյանը, ԼՂՀ Նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, այլ պատվավոր հյուրեր ու բարերարներ:



Համայն հայությանն ուղղվածիր խոսքումՀիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ասաց, - «Այս հեռուստամարաթոնը նախորդների պես խորհրդանշում է հայության համախմբումն ու միասնական կամքի դրսեւորումը: Այս օրը, որպես կանոն, ի մի են բերվում եւ հայտարարվում այն գումարները, որոնք նվիրաբերվել են Հիմնադրամի տեղական մարմինների իրականացրած տարբեր դրամահավաք միջոցառումների արդյունքում, եւ որոնք այնուհետ ուղղվում են ազգային կարեւորության խնդիրների լուծմանը: Իմ երախտագիտությունն եմ հայտնում Հիմնադրամի բոլոր բարերարներին ու նվիրատուներին, առանց ում անսահման նվիրումի պարզապես անհնար կլիներ Հիմնադրամի գործունեությունը, բոլոր նրանց, ովքեր աջակից են Հիմնադրամի աշխատանքներին: Շնորհակալ եմ այն հավատի ու վստահության համար, որով մենք առաջ ենք շարժվում, եւ քարը քարին դնելով` վերակառուցում մեր հայրենիքը, կերտում մեր երեխաների ապագան»:



Հեռուստամարաթոնին նախորդած կարեւորագույնդրամահավաք միջոցառումներիցէր նաեւ Մոսկվայում կայացածճաշկերույթը, որտեղռուսաստանաբնակ գործարար հայերի տրված5290000 (հինգ միլիոն երկու հարյուր իննսուն հազար) խոստումները ներառված են Հեռուստամարաթոնի ընդհանուր արդյունքում:



Հեռուստամարաթոնի առանցքային մաս կազմող համաեւրոպական հեռախոսամարաթոն 2009-ի արդյունքները եւս ներառված են Հեռուստամարաթոնի արդյունքում: Համաեւորպական հեռախոսամարաթոնն այս տարի արձանագրել է 1միլիոն 800հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում, ինչը շուրջ 10 տոկոսով գերազանցում է նախորդ տարի արձանագրված 1,5 մլն դոլար ցուցանիշը: Համաեւրոպական հեռախոսամարաթոն 2009-ին մասնակցել են ավելի քան 12400 ընտանիք:



Մասնակցության թվիառումովայսհեռուստամարաթոնն առայսօր տեղ գտած ամենաարդյունավետ մարաթոնն է եւ զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները:



Մասնակցության առումովհամազգային հանգանակության արդյունքներն տարի տպավորիչ են նաեւ Հայաստանում: Հեռուստամարաթոնի նախօրեին արդեն իսկ 20 հազարից ավելի հայաստանաբնակ նվիրատու հասցրել էր ներդնել իր լուման: Միայն Հայփոստի բաժանմունքներում ավելի քան 13 հազար մարդ կատարել էր նվիրատվություն: 2009թ նորամուծություններից էր նաեւ SMS հաղորդագրություններով նվիրատվությունները, որի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հազարավոր բաժանորդներ հանգանակություններ կատարեցին:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---