ՌԴ-ում Ղազախստանի դեսպանատան աշխատակցին կասկածում են հային ծեծելու գործում

PanARMENIAN.Net - ՌԴ-ում Ղազախստանի դեսպանատան աշխատակիցը, որին կասկածում են Հայաստանի քաղաքացուն ծեծելու գործում, բանտարկվել է նախօրեին Մոսկվայում:



Վեճը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին Ակադեմիկոս Յանգելի փողոցում: Ինչպես հաստատել են հետաքննիչները, Վոլգոգրադի մարզից եկածը, որը վարորդ է աշխատում Ղազախստանի Հանրապետության դեսպանատանը, Հայաստանի քաղաքացու է ծեծել: Տուժածը գլխի վնասվածքով ու կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նախօրեին Չերտանովի փողոցում` թիվ 54 տան մոտ, իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են ենթադրվող հանցագործին, հաղորդում է ՍԻԹԻ-FM-ը:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---