«Աշխատանքային հմտություններ» նախագծի հաղթողները կներկայացնեն Հայաստանը Բելգրադում կայանալիք միջազգային մրցույթի եզրափակչում27 նոյեմբերի 2009 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների մոտ նորարարական գաղափարների խթանմանն ուղղված նախագիծը իրականացվեց Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարության կողմից` «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական աջակցությամբ: Երեւանում կայացած մամլո ասուլիսում Բրիտանական խորհրդի աշխատակից, «Աշխատանքային հմտություններ» նախագծի ղեկավար Նարեկ Թովմասյանը պատմեց մրցույթի փուլերի մասին: ՀՀ կրթության ու գիտության տարրական եւ միջին մասնագիտական կրթության բաժնի պետ Արտակ Աղբալյանը հույս հայտնեց որ «Աշխատանքային հմտություններ» մրցույթը ամենամյա կդառնա: «ԱրմենՏել» ՓԲԸ-ի վաճառքի գծով տնօրեն Սերգեյ Կապիտոնովը կարեւորել է նման ծրագրերը ոչ միայն երիտասարդ մասնակիցների, այլ նաեւ մեծահասակների համար: Միջոցառման պաշտոնական մասն ամփոփեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը` հայտարարելով մրցույթի եզրափակիչ հասած վեց մասնակիցների անունները: Նրանց թվում էին Անի Վանյանը Երեւանի պետական հումանիտար ուսումնարանից եւ Լեւոն Մադաթյանը Երեւանի ինֆորմատիկայի պետական ուսումնարանից: 2010թ. նրանք կմեկնեն Բելգրադ, որտեղ կներկայացնեն Հայաստանը միջազգային մրցույքի եզրափակչում, ինչպես նաեւ ստաժավորում կանցնեն Beeline-ում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |