Երեւանում կանցկացվի «Հայաստանի դեղագործության մրցունակության» երկրորդ համաժողովը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Երեւանում կանցկացվի Հայաստանի դեղագործության մրցունակության երկրորդ համաժողովը : Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորմամբ` «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի շրջանակներում, ՀՀ առողջապահության նախարարության, «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի», «Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության», «Զարգացման հայկական գործակալության եւ Հայաստանի ազգային մրցունակության» հիմնադրամի հետ համագործակցությամբ:



Միջոցառման նպատակն է` վերլուծել ոլորտի ներկա իրավիճակը եւ զարգացման հեռանկարները, խթանել համագործակցությունը շահագրգիռ կողմերի միջեւ եւ բարձրաձայնել ոլորտի հիմնախնդիրները:



Համաժողովին մասնակցում են դեղ արտադրողներ, կառավարության, միջազգային, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների, գործարար միությունների ներկայացուցիչներ, դեղագործներ եւ այլք:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---