Սուրբ Խաչ եկեղեցին դառնալու է Ղրիմյան ազգագրական թանգարանի բաժի՞նը

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին հայկական Սուրբ Խաչ եկեղեցին կդառնա Ղրիմյան ազգագրական թանգարանի բաժինը, համաձայն ՂԻՀ Բարձրագույն Ռադայի նախագահ Անատոլի Գրիցենկոյի խոսքերի, հաղորդում է Analitika.at.ua-ը:



Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Ուկրաինյան թեմի ներկայացուցիչները Analitika.at.ua- թղթակցին հավաստիացրեցին, որ հայ հոգեւորականները հուսով են եւ աղոթում են, որպեսզի Սուրբ Խաչ եկեղեցին չխլեն ՀԱԵ Ուկրաինյան թեմից:



Հայկական Սուրբ Խաչ եկեղեցին Ուկրաինայի ազգային նշանակության հուշարձան է, պետական հաշվառման մեջ է 1963-ից: Գտնվում է անտառաշատ հարթավայրում` Ստառի Կռիմ (Կիրովյան շրջան) քաղաքից 3 կմ հեռավորության վրա: Վանքային համալիրի տարածքում առաջին եկեղեցին կառուցվել է 1358-ին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---