Երեւանում բացվեց «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» նոր մասնաշենքը

PanARMENIAN.Net - 2009թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան եւ ՀՀ Կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի երկրորդ մասնաշենքի բացումը, որը վերանորոգվել է ԱՄՆ կառավարության աջակցությամբ: Շինության պաշտոնական բացումը կատարեցին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եւ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:



ԱՄՆ կառավարությունը Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության ծրագրի շրջանակներում 1.275.000 ԱՄՆ դոլար է ներդրել շենքի վերանորոգումն ավարտելու համար: Վերանորոգման ծրագիրը իրականացվել է ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի կողմից CESCO Ltd. տեղական շինարարական կազմակերպության հետ համատեղ:



Ծրագիրը ներառել է շենքի կոնստրուկցիոն-կառուցվածքային գնահատում, առաջին, երկրորդ եւ երրորդ հարկերի վերանորոգում, ջրի եւ էլեկտրականության մատակարարում, հակահրդեհային եւ հեռախոսակապի համակարգերի տեղադրում: Շենքում տեղադրված է անվտանգության առաջնակարգ համակարգ, որը թույլ է տալիս հսկել մուտքը դեպի լաբորատորիաներ եւ ապահովել իրեղեն ապացույցների անվտանգ պահպանությունը: Այս լաբորատորիայում կիրականացվեն իրեղեն ապացույցների հետ կապված ժամանակակից փորձաքննություններ քրեական եւ քաղաքացիական գործերով, որոնք կօգնեն արդարադատությանը եւ օրենքի գերակայությանը` ի նպաստ Հայաստանի ժողովրդի:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---