Երեւանի քաղաքապետարանը նախապատրաստվում է ձմռան եւ ամանորյա տոներին

PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետարանում ամենշաբաթյա խորհրդակցության ընթացքում քննարկվել են բացօթյա առեւտրի համար եվրոպական փորձը կիրառելու հարցը, հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը: Հաղորդման համաձայն, բացօթյա առեւտուրը կենտրոնացնելու համար ուսումնասիրություններ են կատարվում, հստակեցվում է առեւտրի կարգավորման ընդհանուր մոտեցումը, որը ներառելու է եվրոպական փորձը, ըստ որի բացօթյա առեւտուրը թույլատրվում է միայն շաբաթ եւ կիրակի օրերին:



Բացի դրանից քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին զեկուցել են նաեւ շաբաթական հանձնարարականների կատարման մասին, որոնց շարքում` ձմռան նախապատրաստության մասին: Մասնավորապես նշվել է, որ տեղումների օրերին նշանակվելու է շուրջօրյա հերթապահություն:



Գագիկ Բեգլարյանը խորհրդակցության ընթացքում նշել է, որ ամանորյա տոների կապակցությամբ քաղաքապետարանը նվերներ է բաժանելու` մանկատների եւ դպրոցների 1-4-րդ դասարանների ավելի քան 50 հազ. երեխաների, ազատամարտիկների ընտանիքներին, հաշմանդամներին եւ միայնակ թոշակառուների որոշակի խմբի: «Իսկ Ամանորի կեսգիշերին Երեւանի վարչական շրջաններում կկազմակերպվի հրավառություն», - ասված է հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---